22.10.2021

Համայնքների Ձևավորումը որպես սոցիալ-տարածական պրակտիկա

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի միջոցով սոցիոլոգներ Շուշանիկ Հարությունյանն ու Արեմ Մկրտչյանը իրականցրել են «Համայնքների Ձևավորումը որպես սոցիալ-տարածական պրակտիկա․ ՀՀ-ում համայնքների խոշորացման ծրագրի առանձնահատկությունները» հետազոտությունը Դիլիջան, Վայք և Թումանյան համայնքներում, որի արդյունքները ներկայացված են համանուն աշխատության մեջ։

Photo by Artur Matosyan on Unisplash

Հետազոտությունը ցույց է տվել, որ Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում գյուղական և քաղաքային համայնքների  բնակիչներիկյանքում տեղի ունեցած փոխակերպումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խոշորացման ծրագիրը տարբեր ազդեցություն է թողել Դիլիջան, Թումանյան և Վայք խոշորացված համայնքների վրա: Կախված համայնքներում ընդգրկված բնակավայրերի տարածական, ձևավորման, սոցիալ-պատմական զարգացման և բնակչության համակեցության առանձնահատկություններից համայնքների խոշորացման արդյունքում ձևավորվել են տարբեր սոցիալական, մշակութային, կառավարման պրակտիկաներ: Սա նշանակում է, որ համայնքների խոշորացման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել նոր ձևավորվող համայնքերում ընդգրկվող բնակչության, տարածական, պատմական և այլ առանձնահատկություններ:

Ուսումնասիրելով համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում հետխորհրդային քաղաքների և գյուղերի համատեղ կառավարման փորձը՝ ըստ տնտեսական զարգացման, սոցիալ-մշակութային փոխակերպումների և քաղաքական ազդեցության, կարելի է առանձնացնել համատեղ գոյության մի քանի տիպ: Դիլիջան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում նկատելի են սոցիալ-մշակութային  փոփոխության դրսևորումներ, որոնք որոշ չափով ունեցել են տնտեսական հետևանքներ բնակիչների կյանքում: Ավելին, մեծացել է գյուղական համայնքների բնակիչների քաղաքական մասնակցությունը համայնքային կյանքին: Համատեղ գոյության այս տիպը պայմանականորեն կարելի է անվանել «համագործակցող»: Թումանյան համայնքում գյուղական բնակավայրերը պահպանել են իրենց նախկին կենսակերպը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների բացակայության պայմաններում գյուղերի բնակիչները դարձել են ավելի ապահետաքրքրված քաղաքական գործընթացներով: Սակայն խոշորացման հետևանքով բարելավվել է գյուղական բնակավայրերի տնտեսական վիճակը՝ Թումանյան քաղաքի բյուջեի հաշվին: Կարևոր է նշել, որ այստեղ գյուղական բնակավայրերը չեն նպաստում ընդհանուր համայնքի տնտեսական զարգացմանը, հանրային բարիքների ավելացմանը: Ուստի, պայմանականորեն այս դեպքը կարելի է անվանել «մակաբույծ» տիպ: Վայք համայնքում խոշորացման արդյունքում ո՛չ տնտեսական զարգացում ո՛չ սոցիալ-մշակութային փոփոխություն գյուղական համայնքներում տեղի չի ունեցել: Ավելին, գյուղական համայնքները կորցրել են իրենց քաղաքական ազդեցությունը: Սակայն խոշորացման արդյունքում քաղաքը նույնպես չի ենթարկվել մշակութային փոփոխության կամ տնտեսական զարգացման: Այս տիպը բնորոշվում է որպես  «փոխադարձ խոչընդոտող»:


Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հարավային Կովկաս

Վրաստան
Ն. Ռամիշվիլիի փող. նրբանցք 1, #1, բնակարան. 7
0179 Թբիլիսի, Վրաստան
+995 32 225 07 28
georgia(at)fes.de

Հայաստան
Մոսկովյան փող. 31, 76/1
0002 Երևան, Հայաստան
+374 10 53 69 13
+374 10 53 26 97
armenia(at)fes.de