Անձնակազմ

ՖԷՀ Հարավային Կովկաս (հիմնադրված Թբիլիսիում)

Մարսել Ռյոթիգը

ՖԷՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար

marcel.roethig(at)fes.de

2022 թվականի հոկտեմբերից Մարսել Ռյոթիգը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարն է Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում։ Մինչ այդ՝ 2013 թվականից ի վեր, ղեկավարել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Ուկրաինայի (2016-22թթ․), Մոլդովայի (2021-22 թթ․), Բելառուսի (2016-20 թթ․) և Ռուսաստանի Դաշնության (2014-16 թթ․) գրասենյակները: Սովորել է Քաղաքագիտություն Բեռլինում և ակտիվ գործունեություն ծավալել որպես մի շարք պատգամավորների օգնական Գերմանիայի Բունդեսթագում։

Սալոմե Ալանիա

Ադրբեջանի և տարածաշրջանային ծրագրերի համակարգող

 salome.alania(at)fes.de

Սալոմե Ալանիան 2015թ.-ից ի վեր աշխատում է ՖԷՀ Հարավային Կովկասի գրասենյակում որպես ծրագրի համակարգող: Նա Թբիլիսիի համալսարանում սովորել է «Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ»: 2011-2013թթ. շարունակել է մագիստրոսական կրթությունը Համբուրգի համալսարանի քաղաքագիտության, տնտեսագիտության և փիլիսոփայության բաժիններում ՝ որպես DAAD/OSI կրթաթոշակակիր:

Էլենե Գամծեմլիձե

ՖԷՀ Հարավային Կովկասի հաշվապահ

elene.gamtsemlidze(at)fes.de

Էլենե Գամծեմլիձեն ՖԷՀ Հարավային Կովկասի հաշվապահն է 2005թ. ապրիլ ամսից: Նա Վրաստանում տնտեսագիտություն է սովորել և բազմիցս վերապատրաստվել է Գերմանիայում: Ներկայիս աշխատանքը ստանձնելուց առաջ Էլենեն աշխատել է «Ֆոլկսվագեն» բաժնետիրական ընկերության ներկայացուցչական գրասենյակում, “Imedi” հեռուստաընկերությունում, Արդարադատության գերագույն դատարանում և “Mtavari Gazeti” հրատարակչությունում:

ՖԷՀ Վրաստան (ՖԷՀ Հարավային Կովկասի հովանու ներքո)

Իա Տիկանաձե

ՖԷՀ Վրաստանի գրասենյակի ղեկավար

ia.tikanadze(at)fes.de

Իա Տիկանաձեն ՖԷՀ Վրաստանի գրասենյակի ղեկավարն է 1994թ.-ից: ՖԷՀ-ին միանալուց առաջ եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի Ազգային հարաբերությունների հետազոտական կենտրոնի գիտաշխատող: Գիտահետազոտական պրակտիկա է անցել Բոննի ՖԷՀ գլխամասային գրասենյակում 1991թ.-ին, իսկ 1993-1994թթ.-ին՝ Արտաքին քաղաքականության գերմանական միությունում (DGAP): Ավարտել է Մոսկվայի Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտը և Թբիլիսիի Պետական համալսարանի Արևմտաեվրոպական լեզուների և գրականության ֆակուլտետը:

Իրինա Սեպերտելաձե

Ծրագրի համակարգող/Տարածաշրջանային ղեկավարի օգնական / PMP / PMI-ACP

irina.seperteladze(at)fes.de

Իրինա Սեպերտելաձեն 2002թ. մարտից աշխատում է ՖԷՀ Հարավային Կովկասի գրասենյակում որպես ծրագրի համակարգող և տարածաշրջանային ղեկավարի օգնական: Մինչ այդ աշխատել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատանը, ինչպես նաև ԵՄ TACIS «Դատավորների վերապատրաստում Վրաստանում» նախագծում: Իրինա Սեպերտելաձեն սովորել է գերմաներեն լեզու և իրավաբանություն Վրաստանում, Գերմանիայում և Ավստրիայում:

Մարիամ Մաթիաշվիլին

Ծրագրի համակարգող

mariam.matiashvili(at)fes.de

Լինա Ժվանիա

հաշվապահ

lina.zhvania(at)fes.de

Մարի Զուլիաշվիլի

Գրասենյակի մենեջեր

mariam.zuliashvili(at)fes.de

Մարի Զուլիաշվիլին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակում աշխատում է 2020թ․-ի հունվարից որպես գրասենյակի մենեջեր։ Սովորել է Քաղաքագիտություն և Միջազգային հարաբերություններ Բուլղարիայի Ամերիկյան համալսարանում (AUBG)։  Մինչ ՖԷՀ թիմին միանալը Մարին աշխատել է գերմանական Շպարկասեի Միջազգային համագործակցության հիմնադրամում (Sparkassenstiftung für Internationale Kooperation) որպես տնօրենի օգնական։

Գիորգի Սուլակաուրի

Թարգմանիչ/Հանրային կապերի պատասխանատու

giorgi.sulakauri(at)fes.de

Գիորգի Սուլակաուրին ՖԷՀ Վրաստանի գրասենյակում աշխատում է 2013թ. հունիսից որպես թարգմանիչ և հանրային կապերի պատասխանատու: Սովորել է տնտեսագիտություն և ճարտարապետություն Վրաստանի  Տեխնիկական համալսարանում: Մինչ այդ աշխատել է GTZ-ում որպես ծրագրի համակարգողի օգնական, ինչպես նաև KFW/GFA նախագծերում և հողային կառավարման ու քաղաքաշինության ոլորտներում:

Տարիել Ցիկլաուրի

Վարորդ/Տեխնիկական օգնական

tariel.tsiklauri(at)fes.de

​​​​​​Տարիել Ցիկլաուրին Վրաստանում ՖԷՀ գրասենյակի վարորդն ու տեխնիկական օգնականն է 2002թ.-ից ի վեր: Նա սովորել է ճարտարագիտություն և շինարարական գիտություններ Վրաստանում:  Մինչ ՖԷՀ թիմին միանալը աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում և բազմաթիվ շինարարական ընկերություններում:

ՖԷՀ Հայաստան (ՖԷՀ Հարավային Կովկասի հովանու ներքո)

Նաիրա Գևորգյան

ՖԷՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար

naira.gevorgyan(at)fes.de

Նաիրա Գևորգյանը ղեկավարում է ՖԷՀ հայաստանյան գրասենյակը 1995թ.-ից ի վեր: Մինչ այդ նա աշխատել է  Երևանի «Էլիտա» առևտրային բանկում որպես գերմաներեն, ռուսերեն և հայերեն լեզուների թարգմանչուհի: Նաիրա Գևորգյանը ավարտել է Երևանի Օտար լեզուների ինստիտուտը` «Գերմաներեն և ռուսերեն լեզուների և գրականության» ֆակուլտետը:

Լիանա Բադալյան

Ծրագրերի ղեկավար

liana.badalyan(at)fes.de

Լիանա Բադալյանը ՖԷՀ հայաստանյան գրասենյակում աշխատում է 2011թ. սեպտեմբեր ամսից որպես ծրագրերի ղեկավար: Սովորել է իրավագիտություն Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև գերմաներեն լեզու և քաղաքագիտություն Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, Գերմանիայում Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում և Ռոստոկի համալսարանում: Մինչ ՖԷՀ-ին միանալը, Լիանան դասավանդել է գերմաներեն լեզու Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում:

Շուշանա Սիրականյանը

Ծրագրերի ղեկավար

shushana.sirakanyan(at)fes.de

Շուշանա Սիրականյանը ՖԷՀ-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է 2020 թվականից՝ որպես ծրագրերի համակարգող: Նա սովորել է Երևանի պետական համալսարանում՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքագիտության բաժնում, այնուհետև ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ Քաղաքական տեխնոլոգիաներ և մարկետինգ մասնագիտացմամբ։ Վերջերս Շուշանան ավարտել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ։ Մինչ ՖէՀ-ին միանալը, Շուշանան աշխատել է՝ որպես իրավախորհրդատու, ինչպես նաև՝ անդամակցել է «Սոցիալ-դեմոկրատական պլատֆորմ» նախաձեռնությանը

Նարեկ Սուքիասյանը

հետազոտող

narek.sukiasyan@fes.de

Նարեկ Սուքիասյանը ՖԷՀ հայաստանյան գրասենյակում աշխատում է 2020 թվականից որպես ծրագրի համակարգող: Նարեկը ստացել է եվրոպագիտության և միջազգային հարաբերությունների մասնագիտացում Կլուժ-Նապոկայում, Դույսբուրգում և Պրահայում, ինչպես նաև ԵՊՀ «Տարածաշրջանային քաղաքականություն» ծրագրի մագիստրոս է։ Մինչ ՖԵՀ-ին միանալը, Նարեկը աշխատել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում։ 

Ալեքսանդր Բաղդասարյան

Վարորդ/Տեխնիկական օգնական

Ալեքսանդր Բաղդասարյանը Հայաստանում ՖԷՀ գրասենյակի վարորդն ու տեխնիկական օգնականն է 2008թ.-ից ի վեր: Նա սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում / Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետում/ և ստացել մարզիչ-մանկավարժ /կարատե/ որակավորում:  Մինչ ՖԷՀ թիմին միանալը աշխատել է տարբեր ընկերություններում վաճառքի գծով մենեջեր:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հարավային Կովկաս

Վրաստան
Ն. Ռամիշվիլիի փող. նրբանցք 1, #1, բնակարան. 7
0179 Թբիլիսի, Վրաստան
+995 32 225 07 28
georgia(at)fes.de

Հայաստան
Մոսկովյան փող. 31, 76/1
0002 Երևան, Հայաստան
+374 10 53 69 13
+374 10 53 26 97
armenia(at)fes.de