Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ (ՖԷՀ)՝ Հիմնադրամ հանուն Սոցիալ-դեմոկրատիայի
Մեր մասին
Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամը (ՖԷՀ)՝ Գերմանիայի ամենահին քաղաքական հիմնադրամը, իր հիմնադրման տարեթվից` 1925թ.-ից ի վեր, ունի հարուստ ավանդույթներ սոցիալ-դեմոկրատիայի բնագավառում: Հիմնադրամն իր գոյությամբ և առաքելությամբ պարտական է Ֆրիդրիխ Էբերտին` Գերմանիայի պատմության մեջ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջին նախագահին:
Մեր աշխատանքն ուղղված է սոցիալ-դեմոկրատիայի հիմնական գաղափարներին ու արժեքներին՝ ազատությանը, արդարությանը և համերաշխությանը, ինչը մեզ կապում է սոցիալ-դեմոկրատների և ազատ արհմիությունների հետ: Որպես շահույթ չհետապնդող կառույց՝ մենք մեր աշխատանքն իրականացնում ենք ինքնուրույն և անկախ:
Մեր նպատակները
Մենք հանրահռչակում ենք.
- համերաշխության արժեքների վրա հիմնված այնպիսի ազատ հասարակություն, որն իր քաղաքացիներին առաջարկում է հավասար հնարավորություններ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում ակտիվ մասնակցության համար` անկախ իրենց ծագումից, սեռից և կրոնից,
- կենսունակ և ուժեղ այնպիսի ժողովրդավարություն, որը կայուն տնտեսական աճի և բոլորի համար արժանապատիվ աշխատանքի հնարավորություններ է ստեղծում,
- բարեկեցիկ այնպիսի պետություն, որն ապահովում է որակյալ կրթություն և առողջապահություն, պայքարում է աղքատության դեմ և պաշտպանում իր քաղաքացիներին չնախատեսված իրավիճակներից,
- այնպիսի երկիր, որը նպաստում է խաղաղությանը և սոցիալական առաջընթացին ոչ միայն Եվրոպայում, այլև՝ ամբողջ աշխարհում:
Ինչ ենք մենք անում
Մենք խթանում և ամրապնդում ենք սոցիալ-դեմոկրատիան հետևյալ հիմնարար գործիքների միջոցով.
- Քաղաքական կրթություն. մեր աշխատանքն ուղղված է քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Քաղաքական կրթության մեր ծրագրերը քաղաքացիներին շահագրգռում են, հնարավորություն ընձեռում, ապահովում տեղեկատվությամբ և պատրաստում քաղաքական, արհմիութենական և քաղաքացիական ոլորտներում հաջողությամբ ներգրավվելու գործին: Աշխատում ենք ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը հասարակական քննարկումներին և որոշումների կայացման գործընթացներին:
- Think Tanks. Մենք մշակում ենք բազմաթիվ ռազմավարություններ` ուղղված տնտեսական, հասարակական և կրթական քաղաքականությունների հիմնախնդիրներին ու առանցքային հարցերին, որոնք միտված են ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը: Think tanks, ակադեմիական և քաղաքական գործիչների հանդիպման խաչմերուկում մենք աջակցում ենք հանրային դիսկուրսի ստեղծմանը՝ Եվրոպայում և գլոբալ մակարդակներում արդար և կայուն տնտեսական և հասարակական կարգի կայացման նպատակով:
- Միջազգային համագործակցություն. 100-ից ավելի երկրներում գործողմեր գրասենյակների միջազգային ցանցը խաղաղ համագործակցության և մարդու իրավունքների պաշտպանության նպատակ ունի` խթանելով ժողովրդավարական, հասարակական և սահմանադրական կառույցների հաստատումն ու ամրապնդումը և օժանդակելով ազատ արհմիություններին ու հզոր քաղաքացիական հասարակությանը: Ակտիվորեն ներգրավված ենք հասարակական, ժողովրդավարական և մրցունակ Եվրոպայի խթանման եվրոպական ինտեգրացիոն գործընթացում:
- Աջակցություն տաղանդավոր երիտասարդներին. Մենք առաջարկում ենք կրթաթոշակային ծրագրեր հատկապես այն ուսանողների և դոկտորական թեկնածուների համար, ովքեր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից են կամ ունեն գաղթյալի նախապատմություն: Նշվածը կրթության աճը ժողովրդավարական սկզբունքներով խթանելու մեր ներդրման մասն է կազմում:
- Սոցիալ-դեմոկրատիայի հավաքական հիշողությունը. Մեր արխիվը, գրադարանն ու ժամանակակից պատմության ծրագրերը պահպանում են սոցիալ-դեմոկրատիայի և արհմիությունների պատմական արմատները` հիմք ստեղծելով հասարակական-քաղաքական և պատմական հետազոտությունների համար:
Friedrich Ebert (1871-1925)
Friedrich Ebert served from 1919 to 1925 as the first President of the Weimar Republic. He advocated the development of parliamentary democracy, viewed himself as the president of all Germans, and was committed to a politics geared to social balance and compromise. In his will, he specified that the proceeds from donations at his funeral should be used to create a foundation. The main concern of FES from then on was to work against discrimination of workers in the area of education.
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, Հարավային Կովկաս
Վրաստան
Ն. Ռամիշվիլիի փող. նրբանցք 1, #1, բնակարան. 7
0179 Թբիլիսի, Վրաստան
georgia(at)fes.de
Հայաստան
Մոսկովյան փող. 31, 76/1
0002 Երևան, Հայաստան
armenia(at)fes.de