Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը տեղակայված է Թբիլիսիում և համակարգում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ծրագրերը: Եվս մեկ գրասենյակ ունենք Հայաստանում, այն իրականացնում է Հայաստանին վերաբերող ծրագրերը Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո:
Հարավային Կովկասում ՖԷՀ-ը.
- ստեղծում և պահպանում է կապը ոչ միայն գործընկերների, այլև կառավարության, ակադեմիական, think tanks շրջանակների, ՀԿ-ների, արհմիությունների, միջազգային կազմակերպությունների ու մամուլի և տարբեր ոլորտների կարևոր դերակատարների հետ,
- մշակում, իրականացնում մի շարք ծրագրեր իր գերակա երեք ուղղություններով՝ տեղական և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ,
- վերահսկում և վերլուծում է քաղաքական զարգացումները բոլոր երեք երկրներում՝ տեղական, գերմանական և եվրոպական փորձագետների, քաղաքական գործիչների, գործընկերների և շահագրգիռ հանրության լայնածավալ ցանցի ստեղծման նպատակով:
Հիմնական թեմաները.
- Մասնակցություն և ժողովրդավարություն
- Սոցիալական արդարություն, տնտեսություն և աշխատանք
- Խաղաղություն և անվտանգություն